ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սերգեյ Լավրով. Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա

Սերգեյ Լավրով. Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա
22.12.2019 | 21:14

ԱՄՆ նախագահ Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա ու պնդել՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը ռուս-ամերիկյան տարաձայնությունները հարթելու շուրջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Թրամփը կարճ նամակ է ուղարկել, որտեղ արձագանքել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրում ներառված զինատեսակների տեղակայումը սառեցնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին,- ասել է Լավրովը: - Թրամփը գրել է, որ նրանք պատրաստ են ուղիներ գտնել մեր հարաբերություններում խնդիրները հաղթահարելու համար»:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ