ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին

ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին
22.12.2019 | 21:16

Ռուսաստանը պատասխան կտա Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք կարձագանքենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսական առաջին ալիքին հարցազրույցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծը, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների ու անձանց հանդեպ: Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» -ի գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, դադարեցրել էր շինարարությունը, թեև ավարտին, ըստ պաշտոնյաների, մնացել էին հաշված շաբաթներ:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ