Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Մանուել Մառերո Կրուսին նշանակել է վարչապետ, պաշտոն, որ 4 տասնամյակ գոյություն չի ունեցել երկրում: Մառերոն շուրջ 16 տարի աշխատել է Կուբայի զբոսաշրջության նախարար և այժմ 5 տարի ժամկետով նշանակվել է վարչապետ: Նախքան զբոսաշրջության ոլորտում աշխատանքի անցնելը, նա եղել է Կուբայի զինված ուժերի գնդապետ:
Երկրի վերջին վարչապետը եղել է Ֆիդել Կաստրոն՝ 1959-1976-ին, որից հետո ստացել է Պետխորհրդի նախագահի պաշտոնը, որը միավորում է նախագահի և վարչապետի գործառույթները: Մառերոյի թեկնածությունը տարեվերջյան նիստում հաստատվել է միաձայն. նրա օգտին քվեարկել են Կուբայի Ազգային ժողովի 594 պատգամավորներ: