Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թոշակից, որը նրան պետք է հատկացվեր որպես նախկին ղեկավարի: Նա դեկտեմբերի 21-ին դարձավ 42 տարեկան: Ելիսեյան պալատը հաստատում է, որ նախագահը որոշել է պաշտոն չունենալ Սահմանադրական խորհրդում, որի ցմահ անդամներ են դառնում նախագահները ղեկավարման ժամկետի ավարտից հետո: Մակրոնը Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ կհրաժարվի թոշակից, որը սահմանվում է 1955-ին ընդունված օրենքով: Թոշակը ամսական 6220 եվրո է: