Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Աշրաֆ Գանիին հայտարարել է հաղթող սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններում՝ հաղորդում է Tolo News հեռուստաալիքը: 2014-ից նախագահ Գանիին իրենց ձայներն են տվել 923 868 ընտրողներ (50,64%): Գանիի հիմնական մրցակիցը՝ գործող վարչապետ Աբդուլլա Աբդուլլան, ստացել է 720 099 ձայն (39,52%): Վարչապետի շտաբը քվեարկության հրապարակված տվյալները համարել է կեղծ և մեղադրել ընտրական հանձնաժողովին ոչ օբյեկտիվ լինելու և գործող նախագահին աջակցելու համար: Աֆղանստանի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին: Ընտրությունների նախնական արդյունքները պետք է հրապարակվեին հոկտեմբերի 19-ին, սակայն մ ընտրահանձնաժողովը հայտարարեց քվեարկության արդյունքների ամփոփման հետաձգման մասին: