ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությանն աջակցելուց հրաժարումը, գրում է Politico-ն:
«Ընտրություններից առաջ Մակրոնը հայտարարել է, որ մեզ անհրաժեշտ են լավագույն կադրերը, բայց ոչ խորհրդարանի պատգամավոր, որ կառավարությունում աշխատանքի փորձ չունի: Կարծում եմ՝ բավականին մեծամիտ արտահայտություն է»,- նշել է Վեբերը: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի նախագահը չպետք է որոշի՝ ում պաշտոն տալ. դա միայն պետք է որոշի ընտրողը»:
«Դա հարձակում էր ժողովրդավար Եվրոպայի վրա: Մակրոնը Եվրոպական խորհրդում կապ է հաստատել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, նրանք միասին լուրջ վնաս են հասցրել Եվրոպայի ժողովրդավարությանը»,- հայտարարել է ԵԺԿ նախագահը:
Եվրախորհրդարանի ընտրությունները մայիսի 23-26 էին: Նախագահի հիմնական հավակնորդը ԵԺԿ-ից Վեբերն էր: ԵՄ-ի մի շարք ղեկավարներ Մակրոնի գլխավորությամբ դեմ էին նրա նշանակմանը: