Ռուսաստանում ամենաճանաչված լրագրողներն են Անդրեյ Մալախովը, Վլադիմիր Պոզները և Վլադիմիր Սոլովյովը, ամենաբարձր վստահությունը վայելում են Պոզները, Ալեքսանդր Գորդոնը և Արկադի Մամոնտովը՝ հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Mediascope-ի ուսումնասիրությունը: Հարցման համաձայն, Մալախովին ճանաչում է 96 տոկոսը, վստահում է 40 տոկոսը: Պոզներին ճանաչում է 89 տոկոսը, 58 տոկոսը վստահում է: Սոլովյովին գիտի 84 տոկոսը, վստահում է 48 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 16 և ավելի բարձր տարիքի 13 հազար մարդ: