ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավիթ Տոնոյան. Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին

Դավիթ Տոնոյան. Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին
23.12.2019 | 13:06

Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Դավիթ Տոնոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում նոր սպառազինություններն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան կայքում նշված է. «Մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք սննդի կազմակերպման՝ շատ կարևոր ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»: Դավիթ Տոնոյանի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ: «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ