ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը

Տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը
23.12.2019 | 23:26

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։


Ինչպես տեղեկացնում է ՀՀԿ_ն, նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:


Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:
Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ