Spectator-ից դիմել են նախկին ու գործող ղեկավարներին հարցով՝ երբևէ փոխե՞լ են իրենց տեսակետը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատասխանել է. «Ես փոխել եմ իմ կարծիքը՝ հնարավո՞ր է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերբեռնել հարցում: Ես իրոք մտածում էի, ինչպես, կարծում եմ, մինչև ինձ շատ վարչապետեր ու ԱԳ նախարարներ, որ մենք կարող ենք ամեն ինչ նորից սկսել: Որ Ռուսաստանը մեծ երկիր է ու մենք միասին կռվել ենք ֆաշիզմի դեմ: Շատ, շատ ցավում եմ, որ ես սխալվել եմ»: