ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացում ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ

Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացում ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ
23.12.2019 | 23:40

ԼՂ բանակցային գործընացում ունենք շատ կարևոր, մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ։ Այդ օրակարգը կորսված է ՀՀ իշխանությունների ջանքերով, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, ըստ էության, լեգիտիմություն է ստանում։ Այդ մասին ակնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տարբեր պաշտոնյաներ։ Սա չափազանց վտանգավոր հարց է։ Հաջորդը, նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, ինչն ամբողջությամբ հակասում է ինքնորոշման իրավունքին», - ասաց բանախոսը։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես զոհ, այդ երկիրը ստացել է փաստարկների զինանոց, որոնցով կարող է արդարացնել հերթական ռազմական հարձակումը։ «Սեղանին դրված է, այսպես կոչված, փուլային տարբերակ։ Սա ասվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ։ Բանակցությունների սեղանին դրված է շրջանների հանձնման փաստաթուղթ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի Արցախում։ Արդյոք արցախցին նման տենդենցների դեպքում նույնքան ամուր կմնա իր հողի վրա, ինչպես մինչև հիմա մնացել է», - հարց ուղղեց նա: Ռազմական գործողությունների վտանգն էականորեն մեծացել է։

«Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է անընդունելի լինի, որ գործող իշխանությունը ղեկավարի այդ գործողությունները՝ հաշվի առնելով թե՛ նրա ինտելեկտուալ սահմանափակումները, թե՛ պատկերացումները։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նոր ռազմական գործողությունների պայմաններում չի կարող թե՛ շփման գծի պաշտպանությունը, թե՛ ամբողջ քաղաքկանությունն իրականացնել մի անձնավորություն, որը տեսանք՝ ինչպես է տիրապետում Կալաշնիկովի ինքնաձիգին»,- ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը շեշտեց՝ Արցախը երբեք չի հայտնվելու Ադրբեջանի կազմում, շփման գիծն ի հեճուկս գործող իշխանությունների չի փոխվելու:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ