Ադրբեջանը տարիուկեսում ստեղծեց իմիջ, որ ինքը համբերատար սպասում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Ադրբեջանն իմիջ է ստեղծում, որ այնքան լավ ու դրական է տրամարդված, որ տալիս է ժամանակ բանակցային գործըթնացում արդյունք ստանալու համար: Հիմա Արդբեջանը համ տվել է, համ չի տվել այդ ժամանակը: Տվել է այնքանով, որ բանակցային գործընթացում համբերության իմիտացիա է ստեղծել, ՀՀ վարչապետը բանակցային պատմությանը սկսել է ծանոթանալ Ադրբեջանի նախագահի հետ: Պարզվում է՝ Հայաստանում ու Արցախում մարդիկ չկային, ում հետ կարելի էր ծանոթանալ: Միևնույն ժամանակ, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը իրականացրել է աշխատանք՝ բանակցային օրակարգից իր համար անընդունելի կետերը վերացնելու, արտաքին աշխարհում իր իմիջը բարձրացնելու, այդ թվում՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հարցով», - ասաց նա: Կարեն Բեքարյանը նկատեց, որ փոխարենը Հայաստանը սեփական հանրության մեջ մտցրել է այն մտածելակերպը, որ մեզ համար կենցաղից, լավ ապրելուց բացի ուրիշ ոչինչ կարևոր չէ: