ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավիթ Խաժակյանը կշարունակի իր աշխատանքը Երևանի ավագանիում

Դավիթ Խաժակյանը կշարունակի իր աշխատանքը Երևանի ավագանիում
23.12.2019 | 23:49

ԼՀԿ կառավարման խորհուրդը հայտարարել է.
«Դեկտեմբերի 17-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Անցած շաբաթ այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետևեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում են աշխատանքային պրոցեսի մաս:

Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ «ԼՈւՅՍ» դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է:
«ԼՈւՅՍ» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։


Հիմնվելով վերոշարադրյալի վրա` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ