Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հա­յաս­տա­նը կա­րիք ու­նի փոր­ձա­ռու­թ­յան

Հա­յաս­տա­նը կա­րիք ու­նի փոր­ձա­ռու­թ­յան
24.12.2019 | 01:37
Հա­յաս­տա­նում գրե­թե անն­կատ մնաց երկ­րի նախ­կին վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի՝ Ռու­սաս­տա­նում նոր պաշ­տոն ստանձ­նե­լու վե­րա­բե­րյալ հա­ղոր­դագ­րու­թյու­նը: Ռու­սաց վար­չա­պետ Դմիտ­րի Մեդ­վեդևի կար­գադ­րու­թյամբ դեկ­տեմ­բե­րին հաս­տատ­վեց ՌԴ կա­ռա­վա­րու­թյանն առն­թեր փոր­ձա­գի­տա­կան խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան նոր կազ­մը, ո­րի 15 ան­դամ­նե­րից մե­կը հենց մեր հայ­րե­նա­կիցն է: Ի՞նչ էր գր­ված նրա ազ­գան­վան դի­մաց՝ Հա­յաս­տա­նի նախ­կին վար­չա­պետ, «Գազպ­րոմ­բանկ» ԲԸ վար­չու­թյան նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, «Զա­րու­բեժ­նեֆտ» ԲԸ տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ:
Ի՞նչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում այս փոր­ձա­գի­տա­կան հե­ղի­նա­կա­վոր հաս­տա­տու­թյու­նը: Այն խոր­հր­դակ­ցա­կան մար­մին է, ո­րը ստեղծ­վել է կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան էա­կան ո­րո­շում­նե­րի գնա­հատ­ման և իշ­խա­նու­թյան դաշ­նա­յին մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­սա­րա­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան ա­պա­հով­ման հա­մար: Իսկ նրա նա­խա­գա­հու­թյու­նը ո­րո­շում է այդ հան­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը և ձևա­վո­րում է նրա դիր­քո­րո­շու­մը կա­ռա­վա­րու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող ռազ­մա­վա­րա­կան խն­դիր­նե­րի հար­ցում:
150 հո­գուց բաղ­կա­ցած խոր­հուր­դը յու­րօ­րի­նակ ին­տե­լեկ­տուալ կենտ­րոն է, ո­րի մեջ ներգ­րավ­ված են պե­տու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան կարևո­րա­գույն աս­պա­րեզ­նե­րի բարձ­րա­կարգ ու հե­ղի­նա­կա­վոր մաս­նա­գետ­ներ՝ քա­ղա­քա­գետ­ներ, տն­տե­սա­գետ­ներ, գիտ­նա­կան­ներ, բիզ­նես­մեն­ներ, մշա­կույ­թի, ար­վես­տի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, խո­շո­րա­գույն ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ և այլք: Հենց միայն նա­խա­գա­հու­թյան ան­դամ­նե­րի մեջ ե­րե­քը երկ­րի նախ­կին վար­չա­պետ­ներ են (Կա­րա­պե­տյա­նը չոր­րորդ «նախ­կինն» է):
ՈՒղ­ղա­կի ափ­սո­սում ես, նույ­նիսկ մարդ­կայ­նո­րեն, որ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի նման փոր­ձա­ռու քա­ղա­քա­կան այ­րը լքում է Հա­յաս­տա­նը: Որ նրան ընդ­գր­կում են Ռու­սաս­տա­նի փոր­ձա­գի­տա­կան միտ­քը կա­ռա­վա­րա­կան մա­կար­դա­կով ներ­կա­յաց­նող մարմ­նի ղե­կա­վար կազ­մի մեջ, նշա­նա­կում է, որ այդ երկ­րում բարձր են գնա­հա­տում Կա­րա­պե­տյա­նի պե­տա­կան-քա­ղա­քա­կան-տն­տե­սա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը: Ինչ­պես ա­սում են` հենց այն­պես ո­չինչ չի լի­նում, այն էլ՝ օ­տար երկ­րում: Կա­րա­պե­տյա­նը հս­կա­յա­կան դեր կա­րող էր խա­ղալ հենց ռուս-հայ­կա­կան տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան աս­պա­րե­զում: Ե­կեք ան­կեղծ լի­նենք, ինչ էլ որ լի­նի, Ռու­սաս­տա­նից հե­ռու չենք փախ­չի, սխալ կողմ­նո­րոշ­վե­լու դեպ­քում առն­վազն կընկ­նենք Վրաս­տա­նի և ՈՒկ­րաի­նա­յի օ­րը: Սա՝ ի մի­ջի այ­լոց:
«Թեր­թե­լով» փոր­ձա­գի­տա­կան խմ­բի ան­դամ­նե­րի ցու­ցա­կը, նրա մեջ հան­դի­պում ես տա­սից ա­վե­լի հայ­կա­կան ազ­գա­նուն­նե­րի՝ նույն­պես ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի: Ար­դյո՞ք Հա­յաս­տա­նում փոր­ձեր են ար­վում այս մաս­նա­գետ­նե­րին երկ­րի նո­րաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ներգ­րա­վե­լու հա­մար: Չէ որ այս ան­ձանց ի­րա­վա­սու­թյու­նը, փոր­ձա­ռու­թյու­նը, խոր­հր­դատ­վա­կան կա­րո­ղու­թյու­նը կա­րող են միայն շա­հե­կան լի­նել մեր երկ­րին, ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քին: Մի­գու­ցե Կա­րա­պե­տյա­նը դառ­նա կա­պող օ­ղակ:
Ի դեպ, փոր­ձա­գի­տա­կան խոր­հր­դի նոր կազ­մի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը խիստ աշ­խու­ժա­ցան, երբ վար­չա­պետ Մեդ­վեդևը դրա կոոր­դի­նա­տոր նշա­նա­կեց հրեա­կան ար­մատ­ներ ու­նե­ցող Ա­լեք­սանդր Ստալևիչ Վո­լո­շի­նին: Թերևս բո­լո­րի հա­մար ա­նակն­կալ ու հա­նե­լու­կա­յին էր, որ վե­րա­հառ­նում է Ել­ցի­նի աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վա­րը, «ըն­տա­նի­քի» ան­դա­մը, գորշ կար­դի­նա­լը: Եվ ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ փոր­ձա­գի­տա­կան խոր­հր­դի ղե­կա­վա­րի ի­րա­վունք­նե­րը գրե­թե փոխ­վար­չա­պե­տա­կան են, ա­պա կա­րե­լի է կան­խա­տե­սել, որ եր­կա­թե «Ստալևի­չը» կա­րող է նո­րեն էա­կան դեր խա­ղալ Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րա­կան հա­մա­կար­գում, քա­ղա­քա­կան կյան­քում: Չար լե­զու­ներն ա­սում են, որ գե­րազ­դե­ցիկ քա­ղա­քա­կան գործ­չի իր եր­բեմ­նի համ­բա­վը նա ի վի­ճա­կի է կի­րա­ռե­լու գա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում՝ հօ­գուտ Դմիտ­րի Մեդ­վեդևի:
Բայց սա ար­դեն ու­րիշ թե­մա է և կապ չու­նի Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի հետ:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկվա
Դիտվել է՝ 64747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ