ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշել է, որ նիստում հանգամանորեն ամփոփվել են 2019-ի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները: «Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր: ՀՀԿ-ն 2020 է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը», - գրել է Արմեն Աշոտյանը: