ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի և Մոսկվայի հարաբերությունների խնդիրները: DPA գործակալությանը հարցազրույցում նա ասել է. «Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենամ նախագահ Պուտինի հետ»:
Ստոլտենբերգի կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարևոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է, ինչն այդպես էլ կմնա», - արձանագրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, դաշինքը պետք է ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները: