ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է

Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է
24.12.2019 | 12:15

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց հետո, երկուշաբթի երեկոյան հոսպիտալացվել է՝ ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Նրան զննել է նախագահի վարչակազմի բժշկական բրիգադը, հետո տեղափոխել են զինվորական հոսպիտալ, կատարել են գլխուղեղի համակարգչային շերտագրություն: Փոփոխություններ չեն հայտնաբերվել: Բոլսոնարուն 6-12 ժամ կանցկացնի ստացիոնարում՝ բժիշկների հսկողության ներքո:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ