ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իլհամ Ալիև. Ադրբեջանի անդամակցությունը ԵՄ-ին անհնարին է

Իլհամ Ալիև. Ադրբեջանի անդամակցությունը ԵՄ-ին անհնարին է
24.12.2019 | 12:17

«Պետք է իմանալ՝ ինչ ենք մենք հասկանում եվրաինտեգրում ասելով: Ես կարծում եմ, որ մենք կատարել ենք մեր քայլերը եվրաինտեգրման ճանապարհին, հետագա քայլերի կարիք չկա, դրանք անարդյունավետ կլինեն»,- ասել է Ալիևն Ադրբեջանի 4 խոշոր հեռուստաընկերություններին հարցազրույցում, որի ժամանակ ամփոփել է 2019-ի արդյունքները: Որպես օրինակ՝ Ադրբեջանի նախագահը նշել է այն փաստը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրախորհրդի և այլ եվրոպական կառույցների անդամ է:


«Եթե մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին ԵՄ անդամակցության կոնտեքստում, դա անհնարին է»,- նշել է Ալիևը: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթաց է: «Դատելով առաջատար քաղաքական գործիչների ելույթներից՝ ԵՄ-ի ընդլայնման հեռանկարներ չկան: Դժվար իրավիճակում են Բալկանյան երկրները, որոնք ԵՄ անդամակցության թեկնածուներ են: Բայց նրանց մի շարք խոստումներ էին տվել, եթե նրանք կատարեին մի շարք պայմաններ: Ոմանք գնացին այդ քայլին: Ոմանց համար այդ ընթացքը ցավալի էր: Ես չեմ թվարկի այդ երկրները, մենք գիտենք խոսքն ինչի մասին է: Դա բերեց այդ երկրներում ներքին բախումների: Հիմա ԵՄ գլխավոր քաղաքական գործիչներն ասում են, որ չեն կարող ընդունել նրանց: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորություն չկա նաև մի շարք այլ եվրոպական երկրների համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը:


Բալկանյան երկրներից բացի, Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը՝ նշելով, որ այդ երկիրը շատ վաղուց է ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: «Իսկ արդյունքներ կա՞ն, ոչ: Չէ՞ որ անարդար է»,- ասել է նա՝ նշելով, որ պատճառն այն է, որ Թուրքիան մահմեդական երկիր է, և Ադրբեջանի հետ էլ նույն կերպ կվարվեն:
Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ում որոշ գործընթացներ անընդունելի են Ադրբեջանի համար:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ