ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու վարույթ է հարուցել, մեկը վերաբերում է Հայկ Մարությանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու վարույթ է հարուցել, մեկը վերաբերում է Հայկ Մարությանին
24.12.2019 | 23:30

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ այս տարվա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը գումարել է երեք նիստ և կայացրել է 7 որոշում, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարույթը հարուցվել է քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։ Օրաթերթերից մեկը հոդված էր հրապարակել «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ պնդել է, թե Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ հանրային պաշտոնյաները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և այլն։


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։
«Երևանի քաղաքապետ Մարությանի արարքում կան անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ», - տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։


90 օրում գործերն ուսումնասիրվելու և որոշումներ են կայացվելու։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս վարույթը հարուցվել է փաստաբան Վահագն Մնացականյանի դիմումով և վերաբերում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքին։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ