ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               

Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովից թաքցնելու ոչինչ չունի

Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովից թաքցնելու ոչինչ չունի
24.12.2019 | 23:34

Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովից թաքցնելու ոչինչ չունի՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե պատրաստվո՞ւմ է երրորդ նախագահը ներկայանալ ԱԺ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված և առհասարակ այն խնդիրների, որոնք կապված են ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ, թաքցնելու ոչինչ չունի: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և հայ ժողովուրդը հաղթել են ապրիլյան պատերազմում: Որևէ թաքցնելու բան չունի, որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի սպասումներին, կարծում եմ՝ Անդրանիկ Քոչարյանը և այդ հանձնաժողովի անդամներն ավելի արդար կլինեին, որ լսեին ընդդիմության և մասնավորապես իմ և իմ գործընկերների կոչորը և հրավիրեին պարոն Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով՝ լսելու, թե որտեղից նրան տեղեկությունը, երբ նա նշում էր, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Մի հատ հլը կանչեն, ասեն՝ ախպեր ջան, այդ կարևոր ինֆորմացիան քեզ որտեղի՞ց, և եթե Նիկոլ Փաշինյանն այսօր մնում է այդ կարծիքին, երբ վերջերս Սանկտ Պետերբուրգում էր և հանդիպում էր նաև Ռուսաստանի նախագահին, այնտեղ ինքն ասե՞լ է, որ կարծում է, որ դա պայմանավորված է, թե՞ էլի իրողություն է փոխվել պարոն վարչապետի մոտ», - ասաց նա: Շարմազանովը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, հրաժարվեց հստակեցնել՝ առերեսվել են երրորդ նախագահ, շուրջ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու գործով մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանը և նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը. - «Սերժ Սարգսյանն այդ մեղադրանքը չի ընդունում, և մենք ասել ենք մեր կուսակցության հայտարարությամբ, որ դա շինծու քաղաքական մեղադրանք է», - նկատեց նա:


Շարմազանովը խոսեց նաև 2020-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Հիմնավորումն այն էր, որ ընդդիմությունը քիչ թվով է ներկայացված: Սահմանադրական օրենքի անցկացման համար անհրաժեշտ է 80 պատգամավոր, մինչդեռ «Իմ քայլն» ունի 88 մանդատ. - «Մեզ անհրաժեշտ է 2020-ին արտահերթ ընտրություններ, որ կլինեն գաղափարական: Արտահերթ նրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա իշխանության, ոչ, արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի մեր պառլամենտը դեֆորմացված չլինի, որ մեր պառլամենտում ընդդիմությունը կարողանա հավասարակշռել իշխանությանը, այդ 3/5-րդի շեմն աշխատի, այսօր չի աշխատում»:


Շարմազանովը մտահոգություն ուներ նաև Ղարաբաղի բանակցային գործընթացի հետ կապված: Նա հայտարարեց, որ այս առումով որևէ առաջընթաց չկա. - «Երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է վերջ», նա թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցություններում, և մենք կորցրինք Փաշինյանի այդ հայտարարությունների արդյունքում մեր գլխավոր ջոկերը, մեր գլխավոր զենքերից մեկը՝ կառուցողականությունը, կոնստրուկտիվիզմը», - հավելեց նա:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ