Վատիկանը մտադիր է սեփական Ազգային օլիմպիական կոմիտեն ստեղծել: Դա հնարավոր է, եթե պետությունն ունի առնվազն հինգ մարզաձևեր, որոնք միջազգային ֆեդերացիաները մասնագիտական են ճանաչում: Մտադրության մասին հայտարարել է Վատիկանի սպորտի նախարար Մելչոր Սանչես դե Տոկան:
«Մենք չենք ուզում պայքարել մեդալների համար, մեր Օլիմպիական կոմիտեն կարող է նախ և առաջ խորհրդանշական լինել: Դա, սակայն, ցույց կտա, որ օլիմպիական արժեքները կարող են կիսել նաև քրիստոնյաները», - ասել է նախարարը: Մելչոր Սանչես դե Տոկան իրատեսական է համարել Վատիկանի մասնակցությունը ազգերի շքերթին 2024-ին Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ։