ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել

Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել
24.12.2019 | 23:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։ «Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահը: Նա հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա:

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, - հայտարարել է Իլհամ Ալիևը: - 2019-ին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ