ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված բժշկական կենտրոնի բացմանը

Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված բժշկական կենտրոնի բացմանը
24.12.2019 | 23:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնի բացմանը: Նա շրջայց է կատարել բժշկական կենտրոնով՝ ծանոթացել աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:


2019-ին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ