ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց
24.12.2019 | 23:48

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնից։ Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։


«Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ», - ասաց նա։ Ափոյանն ասաց, որ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։


Նա այսօր ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին։
Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։ Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել կրակոցներ:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ