«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանն օդանավակայանի ընդլայնման տարբերակ է առաջարկում, որը թույլ կտա բարձրացնել «Զվարթնոցի» աշխատանքի արդյունավետությունն ու պահպանել հին մասնաշենքը։ Նախագծով հնարավոր կլինի տարվա կտրվածքով ուղևորափոխադրումը հասցնել 6 մլն ուղևորի, շինարարությունը կտևի 2 տարի, իսկ ֆինանսական ծախսերը կկազմեն 10-20 մլն ԱՄՆ դոլար: