ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սուրեն Սարգսյան. Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Արմեն Գրիգորյանի հայտարարություններն անհեթեթություն են

Սուրեն Սարգսյան. Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Արմեն Գրիգորյանի հայտարարություններն անհեթեթություն են
24.12.2019 | 23:51

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019-ին շարունակում են գտնվել ամենացածր մակարդակի վրա՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ հակադարձելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգացել են Սուրեն Սարգսյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ նկատի ունի դինամիկ զարգացում ասելով անվտանգության խորհրդի քարտուղարը։


«Եթե նա դինամիկ զարգացում է համարում, որ գնաց Վաշինգտոն և նրան Ջոն Բոլտոնը չընդունեց, այլ նրա փոխարեն անվտանգության խորհրդի աշխատակիցներից մեկը, որն ընդամենը օրեր անց դուրս էր գալու աշխատանքից, եթե դինամիկ զարգացում է անվանում, որ իշխանափոխությունից գրեթե երկու տարի անց դեռևս որևէ բարձր մակարդակի հանդիպում Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև չի եղել, այդ թվում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի, փոխնախագահ Փենսի ու վարչապետ Փաշինյանի միջև հանդիպումներ չեն եղել, Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև հանդիպում տեղի չի ունեցել, ՀՀ ՊՆ նախարարի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջև հանդիպում չի ունեցել, Վաշինգտոնում գտնվող բարձր տեխնոլոգիայի և տրանսպորտի նախարարի և ԱՄՆ տրանսպորտի քարտուղարի միջև հանդիպում չի եղել, ես կարծում եմ՝ նրա գնահատականների վերաբերյալ խոսքերն ավելորդ են»,- նշեց նա: Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական երկխոսություն է եղել, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ երբ ԱՄՆ անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունը, որ Վրաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկերներ են, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն ունեցող պետություն: «Առաջարկում եմ նաև հիշել, որ ռազմավարական երկխոսության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո Հայաստանում, ըստ էության, ենթադրում է, ԱՄՆ-ն ու Հայաստանը քաղաքական բովանդակության հարցեր պետք է քննարկեն, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանը որևէ քաղաքական բովանդակության հարց հնարավորություն չունի դնելու ԱՄՆ-ի առջև, քաղաքական հարցեր ԱՄՆ-ն է դնելու Հայաստանի առջև: Իմ կարծիքով՝ այդ քաղաքական բովանդակության հարցերը կարող են պայմանավորված լինել նաև Հայաստանի հարաբերություններով Իրանի և ՌԴ-ի հետ»,- նշեց նա:


ԱԽ քարտուղարի մատնանշած ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին Սուրեն Սարգսյանն ասաց, որ դա դիտարկել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացում, անհեթեթություն է, այս բանաձևերի ընդունման համար Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել: «Սա բացառապես հայ համայնքի և հայկական լոբբիստական կառույցների աշխատանքի, Վաշինգտոնում տիրող հակաթուրքական տրամադրությունների հետևանք է: Այնպես որ, հայ-ամերիկյան հարաբերությունները 2019-ին շարունակում են գտնվել ամենացածր մակարդակի վրա»,- շեշտեց նա։ Դիտարկմանը՝ ԱՄՆ-ը 40 տոկոսով ավելացրել է Հայաստանին տրվող օգնությունը, նա արձագանքեց. «Այո՛, այս տարի ԱՄՆ-ն ավելացրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, միևնույն ժամանակ 2018-2019-ին ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող միայն ռազմական օգնությունը կազմել է 100 մլն դոլար»:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ