ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հրանտ Բագրատյան. Հայաստանը կդառնա տնտեսական գերեզման

Հրանտ Բագրատյան. Հայաստանը կդառնա տնտեսական գերեզման
24.12.2019 | 23:53

Գնահատականս կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ հետևյալն է՝ կարող էր ավելի վատ լինել, բայց 2020-2021-ին շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Անցյալ տարի հրապարակվել է 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապարակեն 6.5 կամ 7 տոկոս, այս տարվա թիվը նաև նկարչության պրոդուկտ է, որովհետև այն չափազանցված է շուրջ 2 անգամ»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով: «Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հռչակված տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող է դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը: Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն: Ներդրումները նույնպես արհեստական են, պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց դա սխալ հաշվարկ է»,- նշեց տնտեսագետը:


Անդրադառնալով սոցիալական ցուցանիշներին՝ նա ասաց, որ նախորդ տարի աշխատավարձերը բարձրացվել են 3.8 տոկոսով, նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.5 տոկոս գնաճ, իսկ այս տարի 5.9 տոկոսով է աշխատավարձը բարձրացել, 1.5 տոկոս էլ կազմել է գնաճ է. «Բայց այստեղ էլ հարց կա, կուտակայինը որ ներդրվել է, հաշվում են որպես եկամուտ: Օրինակ, որ ասում ենք այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է եղել, իրականում ոչ թե աշխատավարձն աճել է, այլ մենք կուտակայինն ինչ-որ փոխանցում ենք, որը ծախս է, հաշվում ենք որպես եկամուտ: Ստացվում է ոչ մի եկամուտ էլ չի աճել»:
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Նրա տեղեկացմամբ՝ այս տարի անցյալ տարվա համեմատ կհավաքվի 200-220 մլրդ դրամ կամ 15 տոկոսով ավելի գումար: «220 մլրդի 90 մլրդը տնտեսական աճի արդյունքում է, մոտ 75 մլրդ ստացվում է մեքենաների լրացուցիչ ներմուծումից: Այո, կա 60 մլրդ, որն ավելացել է հարկային վարչարարության հաշվին: Այսինքն, «հեղափոխական շունչը» արժեցել է ընդամենը 60-70 մլրդ դրամ ու կանգնել, մյուս տարի նման շարժում չունենք: Այսինքն, երբ ասում ենք աննախադեպ է երևույթը, այո, 2020 թ. 7 օրից կլինի, դա աննախադեպ երևույթ է: Մարդկության պատմության մեջ էլ երբեք չի լինի, որ 2019-ը լինի»,- նշեց նա: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում: Ինչ կա կառավարության մտքում, ես նույնիսկ չգիտեմ: Լավագույն դեպքում մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում այդ կորուստները կարող են էլ ավելի ահռելի դառնալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ