ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սերգեյ Կոպիրկինը քրգործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ ում գտնվելու մասին

Սերգեյ Կոպիրկինը քրգործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ ում գտնվելու մասին
24.12.2019 | 23:56

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է:

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ