ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն են

Ալեքսանդր Լուկաշենկո. Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն են
24.12.2019 | 23:57

Ռուսաստանը ճնշում է Բելառուսին ինտեգրացիայի համար, բայց երկրի անկախությունն ապահովված է արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ ուժերի հավասարակշռմամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան պետությունը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, գիտեք ինչպես կարձագանքի ոչ միայն համաշխարհային հանրությունը՝ նրանք պատերազմի մեջ կներքաշվեն: Արևմուտքն ու ՆԱՏՕ-ին այլևս չեն հետաձգի դա, որովհետև սպառնալիք կհամարեն իրենց: Եվ ինչ-որ առումով նրանք ճիշտ են», – ասել է Լուկաշենկոն: Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքից Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի դեպքում Բելառուսը պատրաստ է կանգնել Ռուսաստանի կողքին:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ