ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում
25.12.2019 | 12:59

Դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։


Երևանում դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ին հնարավոր են, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ: Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ