ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Եթե ՌԴ-ն խախտի մեր ինքնիշխանությունը, կներքաշվի պատերազմի մեջ

Ալեքսանդր Լուկաշենկո. Եթե ՌԴ-ն խախտի մեր ինքնիշխանությունը, կներքաշվի պատերազմի մեջ
25.12.2019 | 13:01

Ռուսաստանը Բելառուսին «ճնշում է» ինտեգրացիայի հասնելու համար, սակայն երկրի անկախությունը ապահովված է արևմտյան երկրների ուժերի և ՆԱՏՕ-ի հավասարակշռությամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան երկիրը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովին հարցազրույցում: «Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև կներքաշվի պատերազմի մեջ: Դա արդեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի, քանի որ կդիտարկեն որպես սպառնալիք իրենց դեմ, ինչում էլ իրավացի են», - ասել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ