ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արմեն Թավադյանը ձերբակալվել է

Արմեն Թավադյանը ձերբակալվել է
25.12.2019 | 13:02

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է՝ ասել էՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նա կասկածյալի կարգավիճակ ունի», - ասաց Օհանջանյանը՝ հիշեցնելով, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վարուժան Մկրտչյանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։ Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ