«Փաստը» գրում է, որ Կենտրոնական բանկում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստեղծում է գործադիր կոմիտե։ Գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, նաև օրենքի պահանջ է և խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է։
«Բայց, ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների, եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և հեռացող ԿԲ նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել և բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության և թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում»: