«Հրապարակը» գրում է. ««ԿամԱԶ»-ների սկանդալը դեռ չմարսած՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թանկարժեք «նվերներ» ընդունել։ Հերթական էլիտար նվիրատուն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որ 10 ձնամաքրող տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին, իսկ դրա դիմաց «տրանվի պարկ» կոչվող հատվածում, որտեղ «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքն է, ստացել է բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Արսենյանի կամ նրա մերձավորների հետ, իսկ քաղաքապետարանից պարզաբանում ստանալու իմաստ պարզապես չկա, քանի որ այստեղ իրականությունը խեղաթյուրելու հարուստ փորձ ունեն։ Մենք լավ հիշում ենք, թե ինչպես էին հերքում «ԿամԱԶ»-ների նվիրատվության լուրը»: