ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայկ Մարությանի խոսնակը խնդրել է ներողամիտ լինել

Հայկ Մարությանի խոսնակը խնդրել է ներողամիտ լինել
25.12.2019 | 13:05

Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնյա անցման մատչելիության խնդրից դժգոհողները՝ Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը: Այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ կարող եմ հայտնել, որ տեղում հերթապահություն անող ՃՈ կարգախմբերը եւ պարեկային ծառայություն անցկացնող ոստիկանները պատրաստակամ են՝ բոլոր սայլակ օգտագործող մարդկանց, այդ թվում՝ մանկասայլակով ծնողներին օգնել ճանապարհն անցնելու հարցում: Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար»:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ