ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հանրային խորհրդի երկու անդամ լքել է խորհուրդը

Հանրային խորհրդի երկու անդամ լքել է խորհուրդը
25.12.2019 | 13:06

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:


Կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավար: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը: Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արևմտամետի հեղինակություն, այլև իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շահերից ելնելով: Դրանք «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի և Իոաննիսյանի ղեկավարությամբ:
Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, և ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարևոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական և քաղաքական դաշնակից ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել ՀՀ միջազգային շահերին:
Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարրօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին», - ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ