ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը շարունակում է կասկածյալ մնալ

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը շարունակում է կասկածյալ մնալ
25.12.2019 | 13:17

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, թե մինչ այս պահը պարզ չեն ձերբակալության հիմքերը:


«Ձերբակալման արձանագրության մեջ նշված են այլ անձանց գործողություններ, որևէ կերպ նշված չէ Արմեն Թավադյանի կողմից որևէ գործողության կատարում, և վերջում այդ գործողությունները վերագրվել են Արմեն Թավադյանին, որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր ո՞ր գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի»,-ասաց փաստաբանը: Նա դեռևս ծանոթ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի ցուցմունքներին և չգիտի, թե նրա դեպքում ինչո՞ւ է խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: «Առնվազն կարող ենք ակնկալել, որ հակառակ մոտեցում չի կարող լինել Թավադյանի նկատմամբ, որովհետև, եթե ենթադրենք, որ ՀՔԾ-ի կարծիքով՝ ենթադրյալ հանցագործությունը կատարողը Վարուժան Մկրտչյանն է, և որևէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, տարբերակված մոտեցումը կրկին մեզ կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է հենց Արմեն Թավադյանի դեմ»,-ասաց Խուդոյանը: Անդրադառնալով հարցին՝ Մկրտչյանի խափանման միջոցը փաստաբանին ինչ-որ ենթադրությունների տեղիք չի՞ տալիս, Թավադյանի պաշտպանն ասաց. «Շատ ենթադրությունների տեղիք կարող է տալ, բայց այդ ենթադրությունները պետք է փաստարկված լինեն, ներկայացվեն հանրությանը: Խափանման միջոցներ կիրառելիս պետք է առավելագույն մեղմ միջոցը կիրառվի, եթե դրա հնարավորությունը կա: Ցանկացած գործով պետք է խիստ անհրաժեշտ լինի կալանավորումը, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք իրականացնի»:


Փաստաբանի խոսքով՝ Արմեն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել այս գործի նկատմամբ, ցուցմունք չի տվել, հրաժարվում է առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, ինչքանով իր դատավարական պարտականությունները դա թույլ են տալիս:
«Գտնում է, որ որևէ հիմք չկա այս գործով իրեն քրեական հետապնդման ենթարկելու»,-նշեց Խուդոյանը, ապա հավելեց. «Կարծում ենք, որ գործը Արմեն Թավադյանի՝ ինչ-որ իմաստով քաղաքական գործունեությանը հարող գործունեության, որպես ԶԼՄ-ի սեփականատիրոջ գործունեության հետ է կապված՝ վերջինիս լռեցնելու համար»:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ