ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վրաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների նորմանդական ձևաչափը

Վրաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների նորմանդական ձևաչափը
25.12.2019 | 13:17

Թբիլիսին դիտարկում է Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու նորմանդական ձևաչափը՝ ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում:

«Մենք գուցե կարող էինք դիտարկել նորմանդական ձևաչափով բանակցություններ վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանն իր գործընկերների հետ ներկայացված կլիներ, քանի որ մենք միայնակ բանակցություններ վարելու ուժ չունենք»,- ասել է Զուրաբիշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանին այդ աջակցությունը պետք է արդյունավետ բանակցությունների համար: Զուրաբիշվիլին հայտնել է Մոսկվայի և Թբիլիսիի շուրջ ստեղծված իրավիճակը «կոտրելու» մտադրության մասին, սակայն ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ չէ զիջումների գնալ: Միևնույն ժամանակ նա հանդես է եկել Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան բանակցությունները պահպանելու օգտին:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ