ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԻՊ պատգամավորը՝ «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի և օպերատորի վրա հարձակման մասին

ԻՊ պատգամավորը՝ «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի և օպերատորի վրա հարձակման մասին
25.12.2019 | 13:20

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ըստ նախնական լուրերի՝ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել: Շա՛տ վատ է: Կա՞ն անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ. անկեղծ՝ չեմ կարծում: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, պատասխանը թող յուրաքանչյուրն իր համար տա: Հիմայի մասին համեստորեն լռելով՝ վստահ եմ, ինձ էլ ժամանակին չսիրողներ եղել են: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է:
Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:
Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի: Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համար չի անում»:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ