ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նազարբաև. 20 տարի առաջ ոչ ոք չէր գիտակցում, որ սկսվել Է «Պուտինի դարաշրջանը»

Նազարբաև. 20 տարի առաջ ոչ ոք չէր գիտակցում, որ սկսվել Է «Պուտինի դարաշրջանը»
25.12.2019 | 13:22

20 տարի առաջ Կրեմլ եկավ իր նախորդներից տարբերվող քաղաքական գործիչ, սակայն այն ժամանակ ոչ ոք չհասկացավ, որ սկսվել է «Պուտինի դարաշրջանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հարցազրույցում ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը երկար ժամանակ ընտրել է իր հետնորդին՝ իր ընտրությունն ի վերջո կանգնեցնելով Վլադիմիր Պուտինի վրա: 21-րդ դարի արշալույսին Կրեմլ եկավ նոր քաղաքական գործիչ, որը նման չէր իր նախորդներից որևէ մեկին: Հազիվ թե այդ ժամանակ ինչ-որ մեկը կարող է ասել, որ Ռուսաստանում սկսվել է «Պուտինի դարաշրջանը»»,- ասել է Նազարբաևը:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ