Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գերձայնային զենք ունի միայն Ռուսաստանը

Գերձայնային զենք ունի միայն Ռուսաստանը
25.12.2019 | 13:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում եզակի իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր գերձայնային զենք չունի: ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նա ասել է. «Ոչ մի երկիր այսօր գերձայնային զենք չունի, իսկ մայրցամաքային հեռավորության գերձայնային զենք՝ առավել ևս»:

Նա ընդգծել է, որ արդեն սպառազինման են հանձնվել «Կինժալ» գերձայնային համալիրները, «Պերեսվետ» համալիրները, սկսվել է առաջին գնդի համալրումը «Ավանգարդ» միջմայրցամաքային համալիրով, աշխատանքներ են տարվում «Սարմատ» և «Ցիրկոն» հրթիռների, «Բուրեվեստնիկ» միջուկային ուժային համակարգով թևավոր հրթիռների ուղղությամբ: ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի ժամանակակից սպառազինման մասնաբաժինը միջուկային եռյակում կազմում է 82 տոկոս:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ