ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին մտնել Բելառուսի մեջ

Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին մտնել Բելառուսի մեջ
25.12.2019 | 13:24

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով առաջարկել է Ռուսաստանին ընդգրկվել իր երկրի կազմում՝ Эхօ Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում: Միասնական պետության ձևաչափի շուրջ քննարկման ընթացքում Լուկաշենկոն ասել է․«Դուք ցանկանում եք ընդհանուր նախագահ և ընտրություններ: Կա շատ պարզ տարբերակ, որը կընկալվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում․ դուք միանում եք Բելառուսին»: Ըստ Լուկաշենկոյի, անարդար է խոսել միայն Բելառուսի Ռուսաստանին միանալու մասին:


«Ի՞նչ, ռուսները դեմ կլինեն: Ոչ: Բելառուսները նույնպես: Ինչո՞ւ եք մեզ հրավիրում Ռուսաստանի կազմ, բայց ինքներդ չեք դիտարկում հակառակ տարբերակը», – ծիծաղելով հարցրել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ