ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հռոմի Պապը հղեց Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձը

Հռոմի Պապը հղեց Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձը
25.12.2019 | 20:30

Թող Քրիստոսի Ծնունդը բարություն բերի բոլորին ու լուսավորի այս աշխարհի խավարը՝ հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձում: Սուրբ Պետրոսի տաճարից դիմելով Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդներին՝ Պապը աղոթք է հղել առ Աստված՝ հակամարտությունների, կարիքի ու աղետների մեջ հայտնված մարդկանց համար:


Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին, ուղղված ուղերձում սրբազան քահանայապետը հիշատակել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ուկրաինայում ու Լատինական Ամերիկայում շարունակվող հակամարտությունները, խոսել կրոնական հետապնդումների զոհերի և փախստականների մասին:
Ժամեր առաջ՝ Ճրագալույցի պատարագին էլ Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր՝ Աստված սիրում է բոլոր մարդկանց, անգամ՝ վատագույններին, նրա սերն անվարձահատույց է ու անվերապահ:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ