ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ նախկին իշխանությունները ցանկացել են ձերբակալել Արթուր Վանեցյանին

ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ նախկին իշխանությունները ցանկացել են ձերբակալել Արթուր Վանեցյանին
25.12.2019 | 20:32

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանին հարցազրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, քանի որ կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ:

«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված», - ասել է նա:


Ալեն Սիմոնյանն ասել է, որ կեղծ են տեղեկությունը, թե իր և Արթուր Վանեցյանի կապի միջոցով Փաշինյանի թիմը հեղափոխության օրերին տեղեկություններ է ստացել նախկին իշխանության գործողությունների մասին: «Մենք ինֆորմացիա ստանալու կարիք չունեինք, որովհետև մեր գործողությունները բաց ու հրապարակային էին, իսկ նախկին իշխանության գործողությունները շատ կանխատեսելի էին», - հավելել է նա:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ