ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լենա Նազարյանը Գագիկ Ծառուկյանից շատ է բացակայել

Լենա Նազարյանը Գագիկ Ծառուկյանից շատ է բացակայել
25.12.2019 | 20:33

Parliamentmonitoring.am-ը հրապարակել է 7-րդ գումարման ԱԺ ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը: Ամենաշատը նիստերից բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան՝ 229 բացակա: Նրան հաջորդում են իմքայլական պատգամավոր Արուսյալ Ջուլհակյանը՝ 211 բացակա, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 200 բացակա:


«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ունի 198 բացակա, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ 178, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանն ունեն 165 բացակա, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ 162, իմ քայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ 151, Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա: ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու իմքայլական Սերգեյ Ատոմյանը ունեն 0 բացակա:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ