ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սողոմոնյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին

Սողոմոնյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին
25.12.2019 | 20:35

Ապօրինի կալանքը պետք է վերացվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը։

«Հնարավոր չէ երկար պահել այս իրավիճակը, ապօրինի կալանքը պետք է վերացվի, և երկրում վերականգնվի իրավական համակարգը», - ասաց Սողոմոնյանը: Նա նշեց, որ օրեր առաջ, երբ հրապարակվեց, որ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել է ստիպել ցուցմունք փոխել, արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է: «Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց», - ասաց նա:


Անդրադառնալով Քոչարյանին աջակցություն հայտնած շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ եղած տրամադրվածություններին՝ Սողոմոնյանն ասաց. «Այդ կոշտ արձագանքը՝ մշակույթի գործիչների հանդեպ՝ պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրից տարածում էր կեղծ առասպել, որ հասարակությունը ցանկանում է, որ ամեն գնով նախագահ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, ու որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել: Այս 60-ից ավելի մարդկանց միացումը, ապացուցեց, որ դա բացառապես կեղծիք է»:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ