ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վիկտոր Սողոմոնյան. Ինձ հայտնի չէ, որ կուսակցություն ստեղծելու նախագիծ է քննարկվում ու դրան բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը

Վիկտոր Սողոմոնյան. Ինձ հայտնի չէ, որ կուսակցություն ստեղծելու նախագիծ է քննարկվում ու դրան բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
25.12.2019 | 20:35

Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է, լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը:

«Այս պահին կուսակցություն ստեղծելու նախագիծ, որը դրված կլինի քննարկման, չկա: Պարզ է, որ քաղաքական կյանքին մասնակցելու հիմնական ձևերից մեկը քաղաքական միավորն է: Այսօրվա աշխարհում բազմաթիվ ձևեր կան, բայց կուսակցություն ստեղծել ու դրանով մասնակցել քաղաքական կյանքին, շատ տրամաբանական քայլ կլինի: Չբացառելով նման քայլի հավանականությունը՝ այս պահին համենայն դեպս, ինձ հայտնի չէ, որ կուսակցություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է և այդ քննարկումներին բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը», - նշեց նա:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ