ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը պետք է լուծի սահմանային հարցերն Ադրբեջանի և Հայաստանի հետ

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը պետք է լուծի սահմանային հարցերն Ադրբեջանի և Հայաստանի հետ
25.12.2019 | 20:41

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները: Հեռուստաեթերում Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին: Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ:

«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այդ գործընթացը մեր բարեկամական երկրների հետ: Հենց այդպես էլ նշվել է երկու երկրների նախագահների հետ պաշտոնական համաձայնագրերում, որ մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ, այն, ինչ հիմա փաստացի տեղի է ունենում: Դա շատ կարևոր է: Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես հիմա չեմ կարող ասել, և սխալ էլ կլինի ասել, որ սահմանը կանցնի այստեղով կամ այնտեղով, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար պետք է նախ հստակեցնել մեր սահմանները, ապա պաշտպանել: Հակառակը լինել չի կարող»,-նշել է Վրաստանի նախագահը: Նրա խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ