Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայում 2000 ռուս վարձկաններ կան «Վագների» մասնավոր ռազմական ընկերությունից: Թունիսի նախագահ Կաիս Սաիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել է, որ ռուս վարձկաններից բացի Լիբիայում նաև սուդանցի 5000 զինվորականներ կան: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ եթե Լիբիայի իշխանությունը խնդրի, թուրքական զորք կուղարկի: