ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հրատարակվել է Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի երկրորդ հատորը

Հրատարակվել է Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի երկրորդ հատորը
25.12.2019 | 20:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»): Ժողովածուն նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին: Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Ժողովածուում ընդգրկված են 2010-2018 –ին Վեհափառ Հայրապետի՝ գիտաժողովների և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ օրհնության խոսքերը, որոնք դասակարգված են ըստ բնույթի և ընդհանուր ուղղվածության։ Ուղերձները, կոնդակներն ու խոսքերը ներկայացված են ըստ բաժինների և ենթաբաժինների, դասակարգված՝ ըստ ժամանակագրության։

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ